Հայ-վրացական սահմանին դադարել են բծախնդրություն ցուցաբերել հայկական ԱՊՊԱ կտրոնների հանդեպ

Հայ-վրացական սահմանին դադարել են բծախնդրություն ցուցաբերել հայկական ԱՊՊԱ կտրոնների հանդեպ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրման կտրոնների առնչությամբ հայ-վրացական սահմանին ծագող միջադեպերի վերաբերյալ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Ավտոապահովագրման բյուրոյից, այժմ հայ-վրացական սահմանին վրացական մաքսային հսկողության աշխատակիցները վարորդներին չեն ստիպում կտրոնները հանել դիմապակուց:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերը, որոնք պարտադիր ապահովագրություն են անցել Հայաստանում, Վրաստան վերադառնալիս վրացական մաքսային հսկողության աշխատակիցների պարտադրմամբ հանում էին ապահովագրական կտրոնները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---