«Հայկական Դավոսը» տեղի կունենա Ծաղկաձորում փետրվարի 25-28-ը

«Հայկական Դավոսը» տեղի կունենա Ծաղկաձորում փետրվարի 25-28-ը

PanARMENIAN.Net - «Կամուրջ 2011» VIII Միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա փետրվարի 25-28-ը լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում, հաղորդում է համաժողովի մամլո ծառայությունը: Կազմակերպիչների խոսքով` արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը` «Կամուրջ» VIII Միջազգային տնտեսական համաժողովը հանդիսանում է հանդիպման և բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար: Ոչ պաշտոնական մթնոլորտում հավաքվածները կքննարկեն բիզնեսի տեղը և դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում, ինովացիոն տնտեսությունը որպես զարգացման հիմք, պետության և բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում և այլն:

Այս տարվա գլխավոր թեման է «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»:

Համաժողովն անցկացվում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական աջակցությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---