Ուկրաինան կարող է Հայաստանին լիզինգով ավտոբուսներ տրամադրել

Ուկրաինան կարող է Հայաստանին լիզինգով ավտոբուսներ տրամադրել

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Ինչպես հաղորդում է նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև այս տարի Ուկրաինայում անցկացվելիք հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: Դեսպան Իվան Կուխտան նշել է, որ երկուստեք կան տնտեսության զարգացման մեծ հնարավորություններ և անհրաժեշտ է դրանք ակտիվացնել:

Իվան Կուխտան ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար ուկրաինական արտադրության շարժակազմի ձեռքբերման, ինչպես նաև նոր ավտոբուսների ներկրման հնարավորությունները: Նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին առաջարկել է քննարկել ավտոբուսների լիզինգով տրամադրելու հնարավոր տարբերակները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---