Հայաստանում 2011թ. փետրվարի 2-ի դրությամբ որակավորման վկայական ունի 174 աուդիտոր

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆինանսների նախարարությը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 9-ը դիմորդ, որոնցից 5-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի փետրվարի 2-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 174 աուդիտոր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---