Արցախում քննարկեցին գնաճի խնդիրները![]() 8 փետրվարի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված հանրապետությունում գնաճի հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ գնաճի վերջին միտումները բացասական են ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա, և անհրաժեշտ է ըստ ամենայնի մեղմացնել այն: Այս համատեքստում Նախագահը կարևորել է առաջին հերթին պարենային ապրանքների գնաճի մեղմացումը՝ հատուկ ընդգծելով հացի գնի պահպանման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և շահագրգիռ մարմիններին այս ոլորտում իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |