Տիգրան Սարգսյան. 2011թ. ձկան արտահանումը Հայաստանից կկրնապատկվի

Տիգրան Սարգսյան. 2011թ. ձկան արտահանումը Հայաստանից կկրնապատկվի

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 8-ին մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարները, պաշտոնատար անձինք, Արարատյան դաշտում գործունեություն ծավալող ձկնաբույծներ:

«Մեր նպատակն է կրկնապատկել ձկնաբույծների կարողությունները: 2010թ. մենք ունեցել ենք լուրջ նվաճումներ. շուրջ 500 տոննա ձուկ է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի 22 տնտեսվարողներ ստանան արտոնագիր Ռուսաստանում և հնարավորություն ստանան արտահանել իրենց արտադրանքը: Մեր գնահատականներով` 2011թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի, քանի որ այն կարողությունները, որ ջրային տնտեսություններն ստեղծել են, արդեն հույս են ներշնչում, որ 2011թ. այդ արտադրանքը մենք ստանալու ենք: Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ներդնելու ենք ստանդարտներ` սկսած ջրաչափերից և ավարտած ձկնաբուծության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներով, որպեսզի վստահ լինենք, որ ձկնաբույծներն աշխատում են սննդի անվտանգության ապահովման կանոններով»,- նշել է Տիգրան Սարգսյանն ու ավելացրեց, որ դա բխում է և՛ Հայաստանի բնակչության շահերից, և՛ միջազգային բոլոր պարտավորություններից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---