Էներգախնայող լամպերը թանկ հաճույք է Հայաստանի համար![]() 9 փետրվարի 2011 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առայժմ պատրաստ չէ էներգախնայող լամպերի անցնել, թեև դա կարող է երկրում խթանել էներգաարդյունավետությունը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC)` Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը: Նրա խոսքով` ներկա պահին իմաստ չունի երկրին պարտադրել նման լամպերի անցնել, քանի որ դրա համար բավական թանկ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ: Նշենք, որ Ռուսաստանում 2011 թվականից դադարեցվել է 100 վատտ և ավելի հզորությամբ շիկացող լամպերի արտադրությունն ու վաճառքը, 2013 թվականից կարգելվի 75 վատտ և ավելի հզորությամբ լամպերի արտադրությունը, իսկ 2014-ից` 25 վատտ: Եվրամիությունում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել 100 վատտից ավել հզորությամբ լամպերի վաճառքը, իսկ 2014 թվականից դրանք բոլորովին կարգելվեն: Ընդ որում` ընթացիկ տարվա սկզբին Եվրամիությունը սկսել է դիտարկել շիկացող լամպերի արտադրության և ներկրման վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու նախագիծը: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց էներգախնայող լամպերում առկա սնդիկից մարդու առողջությանը հնարավոր վնասի մասին: Անցկացված հետազոտության համաձայն, եթե լամպը կոտրվի փակ տարածության մեջ, սնդիկի համակենտրոնացումը կգերազանցի նորման 20 անգամ: Բացի դրանից, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել «Գրանդ սան» ՍՊԸ-ում լամպերի արտադրության մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |