ՊրոԿրեդիտ բանկը նշում է Հայաստանում իր գործունեության 3-րդ տարեդարձը![]() 9 փետրվարի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ բանկի անձնակազմը նշում է Հայաստանում բանկի գործունեության 3-րդ տարեդարձը: «Բանկը շարունակում է փնտրել նոր հնարավորություններ «Ձեր Բանկը Ձեր կողքին» կարգախոսը պատվով կրելու և շուկայում գրաված դիրքերն ամրապնդելու ու առաջ մղելու ուղղությամբ»,- տարեդարձի կապակցությամբ ասել է Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը։ Իր բացման օրվանից՝ 2008թ.-ի փետրվարի 5-ից մինչ օրս բանկին հաջողվել է կատարել իր հիմնական խոստումները և դառնալ փոքր ու միջին ձեռնարկությունները սպասարկող առաջատար բանկերից մեկը, ինչպես նաև մրցունակ ծառայությունների մշակման և ներկայացման միջոցով դառնալ իր մասնաճյուղերի հարևանությամբ ապրող ու աշխատող անհատների նախընտրելի բանկը: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով ստեղծված բարդ շուկայական պայմաններին՝ բանկին հաջողվել է գրանցել կայուն աճ և ձևավորել հատատուն հիմք իր հետագա զարգացման համար: Երեք տարիների ընթացքում բանկն իր ինը մասնաճյուղերի միջոցով թափանցիկ և մատչելի բանկային ծառայությունները հասանելի է դարձրել Երևան, Վանաձոր, Գյումրի և Արտաշատ քաղաքներում բնակվող ավելի քան 11,500 անհատների և իրավաբանական անձանց: Տարեվերջի դրությամբ բանկը ձևավորել է շուրջ 51,6 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել և հաճախորդներից ներգրավել՝ ավելի քան 25 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ: «ՊրոԿրեդիտ բանկի գրանցած ձեռքբերումները մեր հաճախորդների վստահության և բանկի բոլոր 250 աշխատակիցների ջանքերի արդյունքն են: Հարկ եմ համարում նաև նշել մեր բաժնետերերի՝ ՊրոԿրեդիտ Հոլդինգի, EBRD-ի ու KfW-ի աջակցությունը, Գերմանիայում և Մակեդոնիայում գտնվող միջին օղակի ղեկավարների վերապատրաստման ՊրոԿրեդիտ Ակադեմիաների ու Խմբի 21 երկրներում գտնվող բանկերի փորձի փոխանակման հնարավորությունների դերը, ինչն էականորեն նպաստել է բանկի ձեռքբերումներին: Բանկը շարունակում է փնտրել նոր հնարավորություններ «Ձեր բանկը Ձեր կողքին» կարգախոսը պատվով կրելու և շուկայում գրաված դիրքերն ամրապնդելու ու առաջ մղելու ուղղությամբ»,- ասել է Բերտոլտ Հերցֆելդը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |