ՎԶԵԲ ու «Հայէկոնոմբանկը» Երևանում սեմինար կազմակերպեցին հայկական բանկերի աշխատակիցների համար

ՎԶԵԲ ու «Հայէկոնոմբանկը» Երևանում սեմինար կազմակերպեցին հայկական բանկերի աշխատակիցների համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին և 11-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Առևտրի ֆինանսավորման գործառնություններում առևտրային պարտքի վերակառուցումը» թեմայով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, սեմինարի հիմնական նպատակն էր գործնականորեն վերակազմակերպել առևտրային գործարքները` հաշվի առնելով ֆինանսական փոխհարաբերություններում առաջացող պարտավորությունները: Սեմինարին քննարկվող հիմնական թեմաներն էին «Առևտրի վերկազմակերպումը կորպորատիվ համագործակցության համատեքստում» և «Առևտրի վերկազմակերպումը ֆինանսական համագործակցության համատեքստում»:

Սեմինարը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի հովանավորությամբ և ֆինասավորվել Western Balkans Fund-ի և EBRD Shareholder Special Fund-ի կողմից: Երկօրյա սեմինարն անցկացվեց ICC Banking Commission-ի անդամ, Միջազգային առևտրի ֆինանսավորման փորձառու մասնագետ Վինսենտ Օ’ Բրայնի կողմից:

Սեմինարին մասնակցում էին հայկական առևտրային բանկերի համապատասխան ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---