BSC. ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր ձեռնարկությանը զարգացման շանս տրամադրի

PanARMENIAN.Net - Հայաստանը ներդրողների համար համարվում է Անդրկովկասի ոչ գրավիչ կամ պակաս գրավիչ երկիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է BSC բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ներդրողների համար գրավիչ է իր ներքին պաշարների հաշվին, իսկ Վրաստանը` զբոսաշրջության և տնտեսական ազատությունների: «Վրաստանում հարկային օրենսդրությունը ճիշտ է աշխատում, Հայաստանում, իհարկե, օերնսդրությունը վատը չէ, բայց այն չի կիրառվում: Մեր հարկային դաշտն անկանխատեսելի է, օրինակ, զարգացած երկրներում հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին հայտնում են դրանց ներմուծումից մի քանի տարի առաջ, իսկ Հայաստանում դա կարող է կատարվել մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա:

Փորձագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր ձեռնարկությանը զարգացման շանս տրամադրի: Պետությունը պետք է խթանի բիզնեսը ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով, այլ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---