Հայաստանը և Չեխիան խթանում են երկկողմանի ներդրումները

Հայաստանը և Չեխիան խթանում են երկկողմանի ներդրումները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 10-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի խոսքերով, նախագիծը ներկայացվել է չեխական կողմից` Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով և միտված է երկու երկրների ներդրողների համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ ձևավորելուն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---