ՀԲ-ն և ԶԵԲ-ը կհամագործակցեն ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի նախագծերի ոլորտում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը և Զարգացման եվրասիական բանկը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որը որոշում է կողմերի փոխզադեցության ձևերը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի նախագծերում:

ՀԲ-ն ցուցաբերելու է խորհրդատվական ծառայություններ ինչպես ներդրումային-նախագծային գործունեության, այնպես էլ տարածաշրջանի երկրներում միկրոտնտեսական գործընթացների կանխատեսման ոլորտում, հաղորդում է ԶԵԲ պաշտոնական կայքը:

«ՀԲ-ն զարգացման առաջատար գլոբալ ինստիտուտ է, որը փորձ է կուտակել անցումային տնտեսությամբ երկրներում բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման աջակցության գործում: Այդ համաձայնագրի իրագործումը թույլ է տալու ԶԵԲ-ին այդ առաջատար փորձը կիրառել ԶԵԲ և ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի անդամ-երկրների տնտեսության խթանման ավելի գործուն և հզոր հակաժգնաժամային միջոցներ ստեղծելու համար»,- ասել է ԶԵԲ կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը:

ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծելու մասին պայմանագիրը կնքվել է Մոսկվայում 2009-ի հունիսի 9-ին և ստորագրվել 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ուզբեկստանի կողմից Հայաստանի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---