ՏՄՊՊՀ-ն ամփոփում է ազատ մրցակցության ստեղծման ճանապարհին 10-ամյա ջանքերի արդյունքները

ՏՄՊՊՀ-ն ամփոփում է ազատ մրցակցության ստեղծման ճանապարհին 10-ամյա ջանքերի արդյունքները

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխարհի այլ մրցակցային մարմինների համեմատ երիտասարդ է: Հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականի հունվարի 13-ին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից մեկ ամիս անց: Անցած տասը տարիների ընթացքում ունեցել է ինչպես դժվարություններ ու ձախողումներ, այնպես էլ ձեռքբերումներ ու հաջողություններ: Այդ են վկայում հատկապես միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի բարձր գնահատականը, որ տրվել է Հայաստանի մրցակցային մարմնին` փորձագիտական առաջարկներին արագ և արդյունավետ արձագանքելու համար: Նույն գնահատականների համաձայն, Հանձնաժողովի ձեռնարկած օրենսդրական փոփոխությունների և հաստատված ռազմավարական ծրագրի իրականացման պարագայում հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների»,- իր ելույթում նշել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և հավելել, որ ազատ տնտեսական հարաբերությունների ձևավորման համար հանձնաժողովի գործունեությունն ավելի ակտուալ կլինի:

Երևանում մարտի 21-23-ը մեկնարկեց միջազգային համաժողով` ուղղված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացմանը, և «Գերիշխող դիրք. խնդիրները և հետևանքները» թեմայով սեմինար:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության անցած ուղին, առկա խնդիրները, ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչպես նաև` այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները:

Միջազգային կոնֆերանսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ այս տարին ՀՀ ՏՄՊՊՀ-ի համար հոբելյանական է: Հանձնաժողովը նշում է հիմնադրման 10-ամյակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---