Հայաստանի խոշոր հարկ վճարողները սկսել են ավելի շատ ապրանք արտահանել22 մարտի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 8.3 %–ով և կազմել 58.4 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշներ» փաստաթղթում՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Ընդ որում, ներմուծման ծավալները աճել են 172 կազմակերպությունների մոտ շուրջ 19.9 մլրդ դրամով և նվազել` 80-ի մոտ համապատասխանաբար 24.7 մլրդ դրամով: 3. Արտահանման ծավալները 2011թ.-ի հունվարին կազմել է 20.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 16.5 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 3.6 մլրդ դրամով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |