Սուպաչայ Պանիտչպակդի. ԱՀՄ-ին անդամակցելու օրվանից ի վեր Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մարտի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին:

Ողջունելով հյուրին` Տիգրան Դավթյանը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում ունեցած անձնական ներդրման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի շրջանակներում առևտրի և արտահանման խթանման ուղղությամբ համատեղ իրականացվելիք ծրագրերի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելու օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրի տնտեսական զարգացման համար բավականին կարևոր քայլ էր Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա փոխադարձ այցերն ու շփումներն ավելի ակտիվացնել` հնարավոր ծրագրերի շրջանակներում համագործակցելու ակնկալիքով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---