«Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010-ին աճել է 140 տոկոսով

«Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010-ին աճել է 140 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելն ավելացել է 140 տոկոսով, ընդ որում ինչպես կորպորատիվ վարկավորման գծով (231.2 տոկոս աճ կամ 104 մլն դոլար), այնպես էլ մանրածախ վարկավորման (25 տոկոս աճ կամ 31.1 մլն դոլար)` կազմելով շուրջ 135 մլն դոլար: «Անցյալ տարվա համեմատ պորտֆելի պարտքի պրոբլեմային տեսակարար կշիռը նվազել է 1.95 տոկոսից մինչև 1.13 տոկոս»,- ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:

«Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի եռակողմ Զարգացման ռազմավարության համաձայն 2011-ին վարկերի ընդհանուր պորտֆելը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով` հասցնելով 73.5 մլրդ դրամ կամ շուրջ 200 մլն դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---