Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մտադիր է աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը25 մարտի 2011 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառության միջև գոյություն ունի մեծ անհավասարակշռություն, քանի որ ապրանքաշրջանառության զգալի մասը կազմում է Հայաստանի կողմից իտալական ապրանքների ներկրումը: Այդ մասին մարտի 25-ին Երևանում «Իտալիա-Հայաստան. համագործակցության ծրագրեր» համաժողովի բացման ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նա նշել է, որ թեև հիմա դա Իտալիայի առավելությունն է, սակայն դա վատ է տնտեսության համար երկարաժամկետ հեռանկարում, և իրենց նպատակն է աջակցել Հայաստանից Իտալիա արտահանման զարգացմանը: Դեսպանը նշել է, որ Հայաստանը կարող է Իտալիա արտահանել այն ապրանքները, որոնք հիմա ներկրում է, մասնավորապես, պերճանքի առարկաներ, կահույք, հագուստ, գյուղատնտեսական արտադրանք: Դրա համար պետք է համատեղ ձեռնարկությունների ստեղծում, ինչպես նաև հայկական արտադրանքի հավաստագրում ԵՄ չափանիշներին համապատասխան: 2010-ին Հայաստանում իտալական ներդրումները կազմել են 3.6 մլն դոլար, առաջին հերթին շինարարության, հողմակայանների ոլորտում, երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 127 մլն դոլար:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |