2010 թվականին ՀԿԵՈւ-ն 1 մլրդ դրամ է կորցրել

2010 թվականին ՀԿԵՈւ-ն 1 մլրդ դրամ է կորցրել

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2010թ. 1 մլրդ դրամի վնաս է կրել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: «2010 թ. ֆինանսական արդյունքը՝ 1 մլրդ դրամի վնասն է, հիմնական վնասները գրանցվել են ուղևորների փոխադրման հատվածում, ընդհանուր վնասի գումարը կազմել է 2,8 մլրդ դրամ»,-ասել է նա: Շայդուլինը հավելել է նաև, որ հիմնական գործունեության գծով պլանը գերակատարվել է 5,2 տոկոսով, գումարը կազմել է 12,463 մլրդ դրամ, օպերացիոն ծախսերը կրճատվել են 3,2 տոկոսով, ընդհանուր արժեքը կազմել է 14,241 մլրդ դրամ:

Շայդուլինն ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կատարել է 2010թ. բոլոր հիմնական բյուջետային ցուցանիշները, բավարարել է պետության ու բնակչության տրանսպորտի պահանջարկը, ներդրումային ծրագիր է իրականացրել: Նա հավելել է նաև, որ ընդհանուր աջակցությունը ՀՀ տնտեսությանը 2010թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կազմել է միջինը 1,262 մլրդ ռուբլի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---