Լիտվայի նախագահը Հայաստանին առաջարկել է հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնել

Լիտվայի նախագահը Հայաստանին առաջարկել է հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ քննարկել է Ճապոնիայում տեղ գտած իրադարձություններից հետո հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստ անցկացնելու հարցը: «Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Եվրոպան ձգտում է ապահովել ատոմային անվտանգության բարձր չափանիշները, և դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Դալյա Գրիբաուսկայտեն:

Լիտվայի նախագահն ավելացրել է, որ Եվրոպան եվրոպական ԱԷԿ-երի սթրես-թեստ է նախաձեռնել, ինչը կօգնի ոչ միայն բարձրացնել անվտանգության միջոցները, այլև տեղեկատվության փոխանակման միջոցով կամրապնդի պետությունների միջև վստահությունը: «Ինչպես ես հասկացա այդ հարցի քննարկման ընթացքում, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- հայտնել է Լիտվայի նախագահը:

9  04.05.11 - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՀՀ նախագահի նստավայրում
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---