«Արմավիան» օգնում է Երևան-Ստեփանակերտ չվերթի բացմանը, բայց չի պատրաստվում թռիչքներ իրականացնել![]() 11 մայիսի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերությունն ամեն ինչ անում է Ստեփանակերտ-Երևան չվերթի բացմանն օժանդակելու համար, բայց ինքն այնտեղ չի թռչելու»,- հաղորդել է ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե մտադիր է արդյոք ընկերությունը չվերթ բացել դեպի ԼՂՀ մայրաքաղաք: Նրա խոսքերով, ինչպես ընկերությունը, այնպես էլ Արցախի իշխանությունները, կարծում են, որ իրենք ունենալու են իրենց սեփական ընկերությունը, որը թռիչքներ է իրականացնելու Ստեփանակերտ-Երևան չվերթով: Բաղդասարովը նաև նշել է, որ օդանավակայանի բացման հարցը հետաձգվում է այն պատճառով, որ առաջացել է թռիչքուղու լայնացման անհրաժեշտություն, ինչն օդանավակայանն ավելի պատկառելի է դարձնելու, քանի որ կարող է ընդունել ոչ միայն փոքր, այլ նաև միջին ինքնաթիռներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |