Միխայիլ Բաղդասարովը հավաստիացրել է, որ իրեն պատկանող ISG ապահովագրական ընկերությունը չի վաճառվել![]() 11 մայիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Ոչ ոք չի վաճառել ISG ապահովագրական ընկերությունը, այն ուղղակի փակվել է»,- մայիսի 11-ին Երևանում լրագրողներին հայտնել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:ՌԱՍԿՈ և ISG ապահովագրական ընկերությունները պայմանավորվել են ձուլման մասին, իսկ Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն նախնական հավանություն է տվել այդ գործարքին: Երկու ընկերությունների միջև պայմանավորվածությունը ենթադրում է ISG ընկերության ապահովագրական պորտֆելի հանձնում ՌԱՍԿՈ ընկերությանը, գործարքի արդյունքում ISG-ն դադարեցնելու է իր գոյությունը: Նրա խոսքերով, «Արմավիայի» վարկանիշը բարձրացել է և այսօր ընկերությունն ամիջապես ապահովագրություն է կատարում Անգլիայում: Դրա հետ կապված` նա նշել է, որ ISG-ի անհրաժեշտությունը վերացել է, և այն փակվել է: ISG ապահովագրական ընկերության հիմնադիրը «Միկա Լիմիտեդն» է: Ընկերության պորտֆելի ճնշող մասը կազմում է ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |