Միջազգային փորձագետները կսովորեցնեն հայ գործընկերներին թե ինչպես կարելի է բարելավել մրցակցությունը երկրում

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ ՏՄՊՊՀ անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը:

Տեխնիկական աջակցության «Թվինինգ» ծրագիրը նախատեսված է 2011-13թթ. համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---