Սերգո Կարապետյանը վստահ է, որ հայկական գյուղմթերքը ճանաչում կստանա համաշխարհային շուկայում

Սերգո Կարապետյանը վստահ է, որ հայկական գյուղմթերքը ճանաչում կստանա համաշխարհային շուկայում

PanARMENIAN.Net - Նոր սառնարանային տնտեսության առկայությունը մեծապես կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, մրգի ու բանջարեղենի արտահանմանը, քանի որ նոր տեխնոլոգիաներով կառուցված համալիրն ընդլայնում է ելքը միջազգային շուկա, գտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: «Ես վստահ եմ, որ այս տարի համալիրի բացման հետ կաճեն արտահանման ծավալները, հատկապես, ծիրանի, քանի որ այն մեծ նշանակություն ունի հայկական ապրանքանիշի համար»,-ասել է նա սառնարանային համալիրի բացման ժամանակ:

Նախարարը նշել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում է կազմակերպվելու արտահանող ընկերությունների հետ՝ սեղմ ժամկետներում առաքումներ կազմակերպելու համար: Նա ասել է նաև, որ հայկական գյուղմթերքը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Եվրոպայում:

9  25.05.11 - Սերժ Սարգսյանը այցելել է "Զվարթնոց" օդանավակայանին կից նոր սառնարանային համալիրը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---