«ԱԳԲԱ Լիզինգն» ու «Ցեպելին Արմենիան» լիզինգով 7,5 մլն դոլարի տեխնիկա տրամադրելու համաձայնագիր կնքեցին

«ԱԳԲԱ Լիզինգն» ու «Ցեպելին Արմենիան» լիզինգով 7,5 մլն դոլարի տեխնիկա տրամադրելու համաձայնագիր կնքեցին

PanARMENIAN.Net - «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն և «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ն վենդորային պայմանագիր են կնքել, որով նախատեսվում է 2011-2012թթ. լիզինգով տրամադրել շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ:

Ինչպես ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մայիսի 30-ին Հայաստանում առաջին Ֆինանսավորման համագործակցության պայմանագիրը (Vendor Finance Co-operation Agreement) կնքվեց «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի, «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ի ինչպես նաև «Ցեպելին Ինտերնեիշնլ»-ի միջև:

Այն հաճախորդները, որոնք CAT ապրանքանիշի սարքավորումներ ձեռք բերելու համար «ԱԳԲԱ Լիզինգ» կդիմեն հունիսի 1-ից 30-ը, կսպասարկվեն 9.9 % տարեկան տոկոսադրույքով:

«ԱԳԲԱ Լիզինգից» կարելի է լիզինգով CAT տեխնիկա ստանալ հետևյալ պայմաններով` 20% կանխավճար, մարման ժամկետը` 3-60 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 12-16%; գրավի անհրաժեշտությունը բացակայում է: Հաճախորդները կարող են սպասարկվել և մարել պարտքը ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---