Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը մայիսի 30-ին այցելեցին Սյունիքի մարզ` ՀԲ աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, նոր ծրագրերի հնարավորությունները տեղում քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանն ու Ասադ Ալամը քննարկեցին Հայաստանի կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցության առկա մակարդակին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական և այլ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության իրականացմանը: Ասադ Ալամը նշեց, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցությունը Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին: Նա նկատեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, և դրանց իրականացման հարցում բարձր գնահատեց ՀՀ կառավարության ու ՀԲ տեղական թիմի ջանքերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---