Հայաստանն արդեն ունի Pepsi-ի արտադրության սեփական գործարանը 1 հունիսի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հունիսի 1-ին կայացել է «PepsiCo» զովացուցիչ և բնական հյութերի արտադրության նոր գործարանի բացման արարողությունը: Պետության ղեկավարը ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորությունների հետ` հագեցած գերմանական Berkfeld առաջատար ընկերության ժամանակակից սարքավորումներով: «Այսօր այդ գործարանը տեխնիկական հագեցվածության մակարգակով կարելի է համարել աշխարհի լավագույն գործարաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության բիզնես-խորհրդատու Էդգար Ղազարյանը: Նրա խոսքերով, ներդրումների հիմնական մասն արդեն իրականացվել է` 22 մլն եվրո, սակայն ընկերության պլանների մեջ մտնում է լրացուցիչ ներդրումների իրականացումը բրենդային բնական հյութերի արտադրության համար Նա հաղորդել է, որ գործարանի հիմնադիրներն են տեղի ձեռնարկատերերը` ի դեմս«Ջերմուկ International» ընկերության սեփականատերերի, որոնց հետ ստորագրվել է ֆրանչայզինգային պայմանագիր «PepsiCo» ապրանքանիշն օգտագործելու մասին: Անդրադառնալով արտադրական հզորություններին` նա նշել է, որ լիովին կարող են բավարարել շուկայի պահանջարկը, սակայն արտադրելու են ապրանքատեսակներ, որոնք Վրաստանում չկան և որոնք կարտահանվեն են այդ երկիր: Գործարանում գործելու են երկու հիմնական արտադրական հոսքագծեր` պլաստիկ և ապակյա շշերով արտադրանքի շշալցման համար: Ստեղծվելու է 250 նոր աշխատատեղ, աշխատավարձը լինելու է միջին շուկայականից բարձր: Ղազարյանի խոսքերով, գործարանում արտադրվելու է Pepsi Pepsi - Cola, Mirinda, 7UP, Mountain Dew և Aquafina: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |