Հայկական ԱԷԿ-ը դեռ հայտ չի ներկայացրել շահագործման ժամկետների երկարացման համար 2 հունիսի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ը տեխնիկական հնարավորություն ունի շահագործման ժամկետները երկարացնելու համար, սակայն այն դեռ հանդես չի եկել նման նախաձեռնությամբ: Այդ մասին հունիսի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՄԱՏԱԳԷ-ի ՕSART առաքելության ղեկավար Գաբոր Վամոշը: «Մենք տեղեկացված ենք այն մասին, որ ատոմակայանը հայկական կանոնավորող մարմինի կողմից ունի շահագործման թույլտվություն մինչև 2016-ը»,- ասել է նա և հավելել, որ աշխարհում կա ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացնելու փորձ: «Որքան մեզ հայտնի է, նման պաշտոնական ծրագիր դեռևս չկա»,- ասել է նա: Վամոշը հավելել է, որ որոշում պետք է ընդունի հայկական կանոնավորող մարմնի որոշումն այն դեպքում, եթե կայանը հանդես գա նման նախաձեռնությամբ: Որոշ փորձագետների եզրակացության համաձայն ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2016-ը, միաժամանակ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ կայանն աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել նոր էներգաբլոկ, հնարավոր է` մինչև 2018-ը: OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ հովանու ներքո, ստուգումներ է իրականացրել Մեծամոր քաղաքի մոտ գտնվող ԱԷԿ-ում նրա գործունեության, անվտանգության ապահովման տեսանկյունից: Ստուգման արդյունքում խումբը նշել է դրական պրակտիկայի մի շարք օրինակներ, ինչպես նաև ներկայացրել է մի շարք երաշխավորագրեր դրանց կատարելագործման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |