ՀՀ էներգետիկայի նախարարություն. Ռուսական գազը Հայաստանի համար դեռևս չի թանկանա 13 հուլիսի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ռուսական գազի գինն այսօր կազմում է 1000 խմ համար 180 դոլար, և այդ գինը չի փոխվելու մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով որոշ հայկական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը, որի համաձայն հուլիսի 1-ին գազի ներկրումը մաքսային մարմիններում պետք է ձևապերպվի 1000 խմ համար 210 դոլարով: Դեռ այս տարվա ապրիլին ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց, որ այն դեպքում, եթե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը և ռուսական «Գազպրոմը» պայմանագիր ստորագրեն, որը նախատեսում է Հայաստանի համար գազի սակագնի փոփոխություն, ապա այդ պայմանագիրն անպայման պետք է ներկայացվի հանձնաժողովին: Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ 2011-ի ընթացքում գազի սակագները Հայաստանի գազասպառող բաժանորդների համար չեն բարձրանա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |