Ճապոնիայում ստեղծված իրավիճակը խանգարեց ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացմանը 13 հուլիսի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման համար նախադրյալներն այնքան էլ բարնենպաստ չեն: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հիշեցրեց, որ սկզբում նախատեսվում էր խորհրդաժողովը գումարել ապրիլին, սակայն այժմ ժամկետը հետաձգվել է մինչև աշուն: Նախարարը հայտնել է, որ հետաքրքրույթուն է դրսևորում ռուսական «Ռոսատոմը», ինչպես նաև 1-2 օտարերկրյա ընկերություն: «Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հանդեպ հետաքրքրությունը միջազգային ընկերությունների կողմից մինչ Ճապոնիայի ատոմային ողբերգությունը ավելի մեծ էր»: Նախատեսվում է, որ խորհրդաժողովին կմասնակցեն բոլոր այն երկրները, կազմակերպություններն ու իրավաբանական անձիք, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |