Հայաստանը եղել և շարունակելու է լինել արդյունաբերական երկիր, վստահ է Տիգրան Դավթյանը 30 հոկտեմբերի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եղել և շարունակելու է լինել արդյունաբերական երկիր, հոկտեմբերի 30-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ելույթ ունենալով ՀՀԿ տնտեսական համաժողովում: Նա հիշեցրել է, որ Հայաստանը միշտ համարվել է արդյունաբերական երկիր, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո երկրին չհաջողվեց վերականգնել իր արդյունաբերական ներուժը: Այնուամենայնիվ, նոր կառավարությունն այդ ուղղությամբ գործադրեց բոլոր ջանքերը, մասնավորապես, արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության ստեղծման համար: «Մենք հասկանում էինք, որ ունենալով փոքր շուկա և սահմանափակ ռեսուրսներ՝ Հայաստանը պետք է հստակ քաղաքականություն ունենա՝ կողմնորոշված արտահանման վրա»,- ընդգծել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ այդ արդյունաբերությունը պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների և նորարարությունների վրա: Ինչպես հաղորդել է նախարարը, հետճգնաժամային շրջանում տնտեսությունների իրական հատվածի խթանման և աջակցության գծով կառավարության նախաձեռնած ծրագրերի շրջանակում Հայաստանին հաջողվել է 13% աճ ապահովել արդյունաբերության ոլորտում, «ինչն աննախադեպ երևույթ է 20-ամյա անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում»: Այս կապակցությամբ Տիգրան Դավթյանը հավելել է, որ ՀՆԱ-ում արդյունաբերության բաժինն արդեն հասնում է 20%-ի: «Դա նշանակում է, որ հանրապետությունը վերականգնում է արդյունաբերական երկրի իր համբավը: Հայաստանը եղել և լինելու է արդյունաբերական երկիր»,- ընդգծել է նա: Նախարարը հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում մշակվել և շուտով կառավարության հավանությունը կստանա Հայաստանի արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա պարզել երկրի տնտեսության մրցունակ կողմերը և Հայաստանին հնարավորություն կտա իր տեղը զբաղեցնել համաշխարհային շուկայում: Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |