Ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում չորս տարվա ընթացքում կազմել են 342 մլրդ դրամ

Ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում չորս տարվա ընթացքում կազմել են 342 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2008-2011թթ. ժամանակահատվածում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գծով էներգետիկ ոլորտում մոտ 342 մլրդ դրամ է ներդրվել: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀԿ տնտեսական համաժողովում, հոկտեմբերի 30-ին հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Ներդրումային նախագծերի թվում նախարարն առանձնացրել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որի գործարկումը ծրագրված է ընթացիկ տարվա վերջին, Երևանի ՋԷԿ-ի նոր շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զարգացումը, Իրան-Հայաստան ԷՀԼ շինարարության նախագիծը և ատոմային էներգետիկայի զարգացումը:

Արմեն Մովսիսյանը հաղորդել է, որ 2011թ. ինն ամսվա ընթացքում Հայաստանում 11%-ով ավելի էլեկտրաէներգիա է արտադրվել, քան 2010թ. նույն ժամանակահատվածում: Ընդ որում, նրա խոսքով, արտահանումն ավելացել է 32%-ով, իսկ ներքին սպառումը՝ 6%-ով:

13  30.10.11 - Մեկնարկեց ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---