Պետեկամուտների կոմիտե. Հայաստանում չկա որևէ տնտեսվարող սուբյեկտ, որը «մաքուր» է աշխատում 18 հունվարի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում չկա որևէ տնտեսվարող սուբյեկտ, որը տարվա ընթացքում չունենա բացթողումներ կամ որևէ խախտում կատարած չլինի»,- հունվարի 18-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խոսքը, մասնավորապես, գնում է այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտները միշտ չէ, որ տրամադրում են կտրոնները, ինչի համար պետք է տուգանվեն առաջին անգամ 150 հազ դրամով, երկրորդ դեպքում` 300 հազ. դրամով (և 5 օրով գործունեության դադարեցմամբ), երրորդ դեպքում` 600 հազ դրամով (և 10 օրով գործունեության դադարեցմամբ): Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ մայրաքաղաքի «Մոսկվիչկա» սուպերմարկետում հսկիչ դրամարկղային սարքերով կտրոն չեն տրամադրում: Ինչպես հաղորդել է Արմեն Ալավերդյանը, «թեժ գծով» Պետկոմիտեն քաղաքացիներից բողոքներ է ստանում այն առնչությամբ, որ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտը կտրոն չի տրամադրում, այդ դեպքում կառույցի աշխատակիցներն արձագանքում են բողոքներին և տեղում արձանագրում նման դեպքերը: Այս կապակցությամբ Արմեն Ալավերդյանը սուպերմարկետների ներկայացուցիչներին կոչ է արել ավելի զգոն լինել, քանի որ ներմուծված փոփոխությունների համաձայն երկրորդ անգամ կտրոն չտրամադրելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները պետք է տուգանք վճարեն հաշվետու ժամանակահատվածի շահույթի 2% չափով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |