Ադրբեջանցի պատգամավորները Հայոց ցեղասպանության պատճառով սկանդալ են սարքել Վրաստանի խորհրդարանում

Ադրբեջանցի պատգամավորները Հայոց ցեղասպանության պատճառով սկանդալ են սարքել Վրաստանի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում այսօր միջադեպ է տեղի ունեցել պատգամավորների միջև՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թեմայի քննարկման հետ: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը, դրա համար առիթ է դարձել «Միասնություն արդարության համար» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի ելույթը Վրաստանի խորհրդարանում չերքեզ ժողովրդի ցեղասպանության հնարավոր ճանաչման խնդրի մասին: Նա նշել է, որ «այլ ժողովուրդներ ևս, այդ թվում հայերը, դիմել են Վրաստանի խորհրդարան նման խնդրանքով»:

Մառնեուլի շրջանից մեծամասնական պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Բագատուրիայի ելույթի ընթացքում մոտեցել է ամբիոնին և փորձել բաժակ նետել նրա վրա, բայց նրան պահել են այլ պատգամավորները:Բագատուրիան նրա վրա նետել է գնդիկավոր գրիչ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սուլեյմանովը Բագատուրիայի վրա նետել է «Վազելին» քսուքի տուփ, իսկ մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր՝ Ռամին Բայրամովը, Բագատուրիայի վրա նետել է ինչ-որ փաստաթղթեր 1992-ի աղդամյան իրադարձությունների մասին, անվանելով դրանք «ցեղասպանություն»:

Դրանից հետո Սուլեյմանովը ելույթ է ունեցել և Բագատուրիային անվանել «Ջոնդի Բագատուրյան», բայց երբ նա իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի պահանջով նրա խոսափողն անջատել են: «Դա շատ զգայուն, ցավոտ և պատմական թեմա է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի և ադրբեջանցիների համար:Եվ ես թույլ չեմ տա հարցի զգացմունքային քննարկում, որը նպաստում է մեղադրանքներին և հակամարտություններին: Եվ ես չեմ միացնի ձեր խոսափողը»,- ասել է Բակրաձեն՝ դիմելով Սուլեյմանովին:

33  24.04.12 - Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ծիծեռնակաբերդում
29  23.04.12 - Ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթը
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---