41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում

Արցախում փակվել են ընտրատեղամասերը

Արցախում փակվել են ընտրատեղամասերը

PanARMENIAN.Net - Տեղական ժամանակով 20:00 դրությամբ Արցախում փակվել են ընտրատեղամասերը: Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Ըստ Արցախի ԿԸՀ հրապարակած վերջին տվյալների, 17:00 դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 63,24 տոկոսը կամ 62765 ընտրող:

Ստեփանակերտում արդեն քվեարկել է 21168 մարդ, կամ ընտրողների 57.79 տոկոսը, Ասկերանի շրջանում՝ 8377 մարդ, կամ ընտրողների 71.95 տոկոսը, Հադրութի շրջանում՝ 6392 մարդ, կամ 73.90 տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 8968 ընտրող կամ ընտրողների 67.87 տոկոսը, Մարտունու շրջանում՝ 9899 ընտրող, կամ 57.60 տոկոսը, Շահումյանի շրջանում 1408 մարդ կամ 78.75տոկոսը, Շուշիի շրջանում 2352 մարդ կամ 65.10 տոկոսը, Քաշաթաղի շրջանում՝ 3803 մարդ, կամ 62.65 տոկոսը:

Երևանում ընտրություններին մասնակցել է 398 ընտրող, կամ ընտրողների 86.71 տոկոսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---