Ցեղասպանության մասին ֆիլմում կնկարահանվեն Ալեն Դելոնը, Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը 7 հունիսի 2014 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (TBMM) հատուկ բաժին է ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրով՝ հայերին հակազդելու միջոցներ մշակելով, հայտնում է Haberturk-ը: Տեղեկանալով, որ հայերը մտադիր են Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, թուրքերը որոշել են սեփական վարկածը ներկայացնել «Իմ սրտի ճագը» կինոնկարում, որի նկարահանումները նախատեսվում է սկսել 2014 ձմռանը Իգդիրում: Մինչդեռ, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հայկական ֆիլմում նկարահանվելու են Ալեն Դելոնը, Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը: Ֆիլմի գործողությունը սկսվում է 1913-ին Գերմանիայում, որտեղ վարդապետ Կոմիտասը հաշիվ է բացում բանկում: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էին գերմանական բանկերը յուրացնում սպանված հայերի փողերը: Ֆիլմի համար երաժշտություն կգրի հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ |