ՀՀ կառավարության գրեթե բոլոր կառույցներում օգտվում են Microsoft-ի անօրինական պատճեններից![]() 29 մարտի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների շարքում Microsoft ընկերության համակարգչային ծրագրերի ոչ օրինական օգտագործմամբ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Վրաստանից հետո, լրագրողներին հաղորդել է Հայաստանում Business Software Alliance ներկայացուցչության իրավաբան Նարինե Մկրտչյանը: Հայաստանի կառավարությունում լիցենզավորված ծրագրերից օգտվում են միայն արդարադատության ու կրթության և գիտության նախարարությունները, իսկ մնացած գերատեսչություններն օգտագործում են ոչ օրինական արտադրանք: Իրավաբանի խոսքերով, լիցենզավորված ծրագրերի կիրառման օգտին դրական տեղաշարժեր կան բիզնեսի ոլորտում: Այս ոլորտի 70 տոկոսը և բանկերի գրեթե 100 տոկոսն օգտագործում են Microsoft-ի լիցենզավորված արտադրանք: «Կառավարությունը և ընկերությունները պետք է գիտակցեն, որ վճարելով լիցենզավորված ծրագրերի համար, նրանք ավելի լավ են պաշտպանվում տեխնիկական սպառնալիքներից և հաքերային գրոհներից»,- ասել է նա: Լիցենզավորված ծրագրերով համակարգիչներ վաճառող խանութների ցուցակի առաջին տեղում է Doxx Computers-ը, երկրորդ տեղում` Bever Computers-ը, երրորդ տեղում` Fine-ը: Ցածր ցուցանիշներ հավաքած խանութների ցուցակում են Arscomp, HASH Computers-ը և Gayane Shop-ը: Հայաստանում Business Software Alliance ներկայացուցչությունը զբաղվում է Հայաստանում Microsoft ընկերության հեղինակային իրավունքներով և հետազոտում է խանութների և իրավաբանական անձնանց կողմից լիցենզավորված ծրագրերի օգտագործումը: 2010-ին ընկերությունը ներկայացրել է 18 դիմում ՀՀ ոստիկանություն`քրեական հետապնդում սկսելու խնդրանքով: Բոլոր դիմումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են վնասի հատուցումներ և դրանցից 3-ով քրեական գործեր են հարուցված: 2010-ին Microsoft ընկերությանը փոխանցվել է 18 000 դոլար փոխհատուցում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |