Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդես կգա «Հարավային Կովկաս. Եվրոպայից շատ հեռու՝ փորձանքին շատ մո՞տ» ելույթով

Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդես կգա «Հարավային Կովկաս. Եվրոպայից շատ հեռու՝ փորձանքին շատ մո՞տ» ելույթով

PanARMENIAN.Net - Մարտի 23-25-ը Վարդան Օսկանյանը Բրյուսելում մասնակցում է Բրյուսելյան յոթերորդ տարեկան համաժողովին, որը հովանավորում է ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամ կազմակերպությունը:

Բրյուսելյան համաժողովը աշխարհի քաղաքական և ֆինանսական առաջնորդների, առաջատար լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների ամենամյա հավաքատեղին է: Պարոն Օսկանյանը հինգերորդ անգամ է մասնակցում այս համաժողովին:

Այս տարի նա ելույթ է ունենալու «Հարավային Կովկաս. Եվրոպայից շատ հեռու՝ փորձանքին շատ մո՞տ» խորագիրը կրող նստաշրջանում, որին մասնակցում են նաև Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչը և Վրաստանի փոխվարչապետ Եկատերինե Տկեշելաշվիլին:

Եռօրյա համաժողովի ընթացքում նստաշրջաններ կանցկացվեն նաև Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի, Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի, էներգետիկ և մի շարք այլ թեմաներով: Համաժողովի բարձրաստիճան հյուրերի թվում են Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրքի Տումիոյան, Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, ինչպես նաև մի շարք հեղինակավոր պարբերականների ու հետազոտական կենտրոնների ղեկավարներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---