Ուկրաինան մտադիր է պարզեցնել հայկական ապրանքների մաքսազերծումը Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածում

Ուկրաինան մտադիր է պարզեցնել հայկական ապրանքների մաքսազերծումը Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: «Ուրախ ենք, որ Հայաստանի ևՈւկրաինայի մաքսային մարմինների միջև ձևավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ այդ հարաբերությունները հետագայում ևս զարգացնելու և ամրապնդելու համար»,-Տիգրան Սարգսյանի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է բարեկամական և եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաև Ուկրաինայի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը: Այդ առումով, Իգոր Կալետնիկը վստահեցրել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներ:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---