Բաքուն չի ուրախանում ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու ենթադրությանը, որպեսզի չկռվի Փարիզի հե՞տ

Բաքուն չի ուրախանում ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու ենթադրությանը, որպեսզի չկռվի Փարիզի հե՞տ

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունից Ֆրանսիային չհեռացնելու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբնեջանի որոշակի պաշտոնական շրջանակներում, ուղղված են միջպետական հարաբերությունների պահպանմանը»,- հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ, «Անա Վեթեն» կուսակցության փոխնախագահ Զահիդ Օրուջը` հավելելով, որ արդեն երկար ժամանակ «Ֆրանսիան հայամետ քաղաքականություն է վարում, իսկ Ադրբեջանն այդ միջոցին փաստացիորեն պայքարում է ԵԱՀԿ ՄԽ դեմ»:

«Եթե Ադրբեջանը ռազմական տեսակետից պայքարում է Հայաստանի դեմ, ապա քաղաքական տեսակետից ստիպված է պայքարել մի քանի կողմերի հետ: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ձեռնտու չէ Ադրբեջանին: Ֆրանսիայի կողմից չեզոքությունը չպահպանելը և վերջերս անցումը առավել բաց դիրքորոշմանը ստիպում է փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը: Մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելը կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար լուծման փուլի սկիզբը դառնալ: Հաջորդ փուլում անհրաժեշտ է կանխավ պայմանավորվել կոնկրետ պայմանների և փոխարինման ժամկետների վերաբերյալ: Այսինքն, պետք է պայմանավորվել փոխարինումն իրականացնելու դեպքում ժամկետների, սկզբունքների և այլ հարցերի շուրջ»,- նշել է Օրուջը, հաղորդում է SalamNews-ը:

Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը Եվրամիությամբ «կարող է որոշակի դրական փոփոխություններ ստեղծել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում»:

Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Եվրամիության մանդատով:

Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մեկ ամսից՝ լիագումար նիստում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---