6  27.03.12 - Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) և «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին հուշագիր

ՄՖԿ-ն և «Բիբլոս Բանկ Հայաստանը» կնպաստեն բնակֆոնդի էներգախնայողության բարձրացմանը

ՄՖԿ-ն և «Բիբլոս Բանկ Հայաստանը» կնպաստեն բնակֆոնդի էներգախնայողության բարձրացմանը

PanARMENIAN.Net - «Բիբլոս Բանկ Հայաստանը» և Միջազգային ֆինանսական կորպորացիան, որ ՀԲ անդամ է, 10 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային վարկերի ֆինանսավորման և բանկի հաճախորդներին բնակարանների էներգախնայողության վարկային փաթեթների տրամադրման համար: Բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, իսկ ՄՖԿ կողմից՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման:

«Մեր համագործակցությունը երկար պատմություն ունի, այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում այդ ուղղությամբ: Մեզ համար կարևոր է շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պահպանումը, ինչը բանկի համար կորպորատիվ արժեքների բաղկացուցիչ մաս է»,-ասել է Արարատ Ղուկասյանը: Ըստ նրա, այդ ծրագիրն առաջինն է բանկային համակարգում ու կարևոր է այն տեսակետից, որ Հայաստանը էներգակիրներ ներկրող երկիր է:

Ինչպես ասել է բանկիրը, վարկերը կտրամադրվեն մինչև 15 տարի ժամկետով այժմ բանկում գործող տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքներով, իսկ վարկի առավելագույն գումարը կարող է հասնել 100 հազար դոլարի: Հաճախորդները կարող են ծախսել այն բնակարանի ձեռք բերման կամ վերանորոգման համար՝ ժամանակակից էներեգախնայող տեխնոլոգիաների ու շինանյութի կիրառմամբ: Բանկիրը հավելել էլ, որ ըստ մասնագետների հաշվարկների, էներգախնայողությունն արդյունքում կարող է կազմել 10 տոկոս:

Իր հերթին Թոմաշ Թելման հավելել է, որ ֆինանսավորումից բացի, ՄՖԿ-ն խորհրդատվություն կտրամադրի բանկի աշխատակիցներին համապատասխան ռիսկերի գնահատման առումով Հայաստանում իրականացվող «Կայուն էներգետիկայի ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորում է Ավստրիայի կառավարությունը: Միջազգային կառույցի ներկայացուցիչը կարևորեց էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված ծրագրերը՝ ջերմոցային արդյունքի և կլիմայի փոփոխությունների առումով: «Նման ծրագրերը կնպաստեն բնակֆոնդի պահպանմանն ու էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմանը Հայաստանում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---