Լիլիթ Գալստյան. «Լավ երկրից» տարեկան 40-50 հազար մարդ չէր մեկնի![]() 28 մարտի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը իշխանություններին, մասնավորապես` ՀՀԿ-ին, կոչ է արել սովորել պատասխանատու լինել կառավարման համար: «Պետք է պատասխան տալ, այլ ոչ թե զբաղվել «մարդաորսով»,-հայտարարել է նա` գալիք ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերին և ընտրացուցակներին նվիրված քննարկման ընթացքում: Գալստյանն ընդգծել է, որ «լավ երկրից» տարեկան 40-50 հազար մարդ չէր մեկնի: «Քաղաքական մեծամասնությունը` ի դեմս նախագահի, վարչապետի, սիրում է խոսել բարոյականության մասին, սակայն բանը խոսքերից այն կողմ չի անցնում»,-հավելել է նա: Այս առնչությամբ ընդդիմադիր պատգամավորը հեգնանքով ընդգծել է, որ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի և աղքատության դեպքում, վերջերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունը ստացավ ձայների 80 տոկոսը: Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |