Հայտնի մերկապարուհի Վարդան Հայաստանում չէր եղել 22 տարի (վիդեո)

Հայտնի մերկապարուհի Վարդան Հայաստանում չէր եղել 22 տարի

PanARMENIAN.Net - Երգչուհի, դերասանուհի, մերկապարի Ուկրաինայի և աշխարհի չեմպիոնուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Հայասատանում չի եղել 22 տարի: «5 տարեկանում եմ վերջին անգամ եկել Հայաստան: Այստեղ ունեմ 3 քույր և զարմիկներ, որոնց ընդհանրապես չեմ տեսել»,- նշել է նա: Վարդան Հայաստան է եկել Luxury ամսագրի հրավերով ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ, ով վերջերս է բացահայտել իր հայկական ակունքները: Նրանք այստեղ ներկայացնելու են իրենց համատեղ «Մի թողիր ինձ մենակ» տեսահոլովակը, ինչպես նաև մասնակցելու են հեռուստանախագծի: Երգչուհին նշեց, որ նրանք կրկին կայցելեն Հայաստան, և ավելի մեծ ծրագրով կներկայանան հայ հանդիսատեսին: Բացի դրանից, նա այժմ ծանոթանում է Հայաստանում նկարահանվելիք ֆիլմի սցենարի հետ:

Այն հարցին, թե ինչպես է հայրը վերաբերվել դստեր ընտրած մասնագիտությանը, նա խոստովանեց. «Սկզբում` շատ ծանր, բայց հետո հասկացել է, որ ես էությամբ նույնն եմ մնացել: Բայց սկզբում նույնիսկ չէր խոսում հետս»:

Կոզլովսկին, ով մինչ այդ, Էմմիի հետ հայերեն լեզվով երգել է «Կամուրջները» երգը, ասաց, որ իր համար ընդհանրապես դժվար չէ երգել հայերեն, քանի որ նա ամեն մի լեզվի մեջ լսում է մեղեդի, իսկ հայերենը շատ մեղեդային լեզու է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---