Փակվել է «Մոզրով»-ի քարանձավի մուտքը

Փակվել է «Մոզրով»-ի քարանձավի մուտքը

PanARMENIAN.Net - Մարտի 12-13-ին ինտերնետային կայքերով ու ԶԼՄ-ներով տեղեկատվություն էր տարածվել, թե փլուզվել է «Մոզրով»-ի քարանձավը։ Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն է կատարել՝ արձանագրվելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն, անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Մասնագետներն արձանագրել են նաեւ, որ վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը։

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից` նկատի ունենալով մասնագետների երզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաեւ շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել քարանձավի մուտքը փակել՝ կանխելու եւ բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։

Մարտի 22-ին «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է քարանձավի մուտքի փակման աշխատանքների իրականացումը։ Ամրացվել եւ եռակցվել են մուտքը փակող մետղայա թիթեղներն ու բաց հատվածները, որից հետո դրանք ծածկվել են հողի հաստ շերտով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---