«Եվրանեսթի» նիստում կքննարկվեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների կողմից նախագծերի իրականացման արգելքները

«Եվրանեսթի» նիստում կքննարկվեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների կողմից նախագծերի իրականացման արգելքները

PanARMENIAN.Net - «Եվրանեսթի» ԽՎ նստաշրջանի շրջանակներում, որը տեղի կունենա Բաքվում ապրիլի 2-4-ը, կկայանա հատուկ փորձագիտական սեմինար էներգետիկայի ոլորտում: Այդ մասին ասել է «Եվրանեսթի» ԽՎ էներգետիկ անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահ, պատգամավոր Ֆուադ Մուրադովը: Նրա խոսքով, սեմինարի թեման է՝ «Հաջողակ նախագծեր, արգելքներ և հեռանկարներ ԵՄ և«Արևելյան գործընկերության» երկրների էներգետիկ ոլորտում»:

Նիստում կուսումնասիրվեն գործոնները, որոնք խոչընդոտում են ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների կողմից նախագծերի իրականացմանը, նշել է Մուրադովը:

«Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունների» նախագահ Ակիֆ Նագիի հայտարարությունը, որ «օգտագործվելու են բոլոր միջոցները» «Եվրանեսթի» ԽՎ լիագումար նիստին հայ պատգամավորների մասնակցությունը կանխելու համար: «Եթե Ադրբեջանն իր վրա վերցված միջազգային պարտավարությունների շրջանակներում չկարողանա ապահովել պատվիրակությունների մուտքն իր տարածք կամ նրանց անվտանգությունը, ապա գործ կունենա միջազգային հանրության հետ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության հետ»,- ասել է Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:

«Մենք վախենալու բան չունենք, մենք նրանց հետո հանդիպել ենք նաև այլ մթնոլորտում»,- հավելել է նա: Հովհաննիսյանը նաև հաղորդել է, որ «Եվրանեսթի» ԽՎ-ում հայկական պատվիրակությունը պլանավորում է Բաքու մեկնել ամբողջական կազմով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---