Թուրք դատախազը դատարան է դիմել Հրանտ Դինքի սպանության լրացուցիչ հետաքննության պահանջով

Թուրք դատախազը դատարան է դիմել Հրանտ Դինքի սպանության լրացուցիչ հետաքննության պահանջով

PanARMENIAN.Net - Դատախազ Հիքմեթ Ուսթան դիմել է դատարան, որտեղ դիտարկվում է «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը` պնդելով, որ հանցագործությունը կանխամտածված հարձակում է եղել:

Ուսթան մատնանշել է դատարանի վճիռը, որը ճանաչում է կազմակերպության գոյությունը, որը կանգնած է եղել սպանության հետևում, բայց հայտնել է, որ «բացակայում են ապացույցները», որոնք կփաստեին այդ կազմակերպության գոյությունը: Դատախազն ասել է, որ բողոքարկել է այն բանի հիման վրա, որ դատարանը վճիռ է կայացրել, չնայած գործի հետաքննության մեջ առկա լուրջ թերություններին: «Դատարանը պետք է գործը դատախազություն վերադարձներ լրացուցիչ ապացույցները հավաքելու խնդրանքով, եթե դրանք բացակայում են»,- ասել է Ուսթան: «Դատարանը մերժեց հետաքննությունը շարունակելու վերաբերյալ մեր խնդրանքները, չդիտարկեց Էրգենեկոն ավազակախմբի հետ կապված փաստաթղթերը և չներգրավեց մարդկանց, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն մյուս կասկածյալների հետ միասին», ասել է դատախազը, հաղորդում է Hurriyet-ը:

Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման:

Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---