ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր բաժինը կսպասարկի ապրիլի 3-ից

ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր բաժինը կսպասարկի ապրիլի 3-ից

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը ծանոթացել է նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Ոստիկանության գործունեության ոլորտում նորակառույց շենքում գործող այդ բաժինը քաղաքացիներին կսպասարկի ապրիլի 3-ից:

Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի աշխատանքների իրականացմանը ևս:

Ոստիկանության բարեփոխման ծրագրի իրականացման համար ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---