Յանա Ամելինա. «Միջազգային հանրությունը» համարձակություն չի ունենա ճանաչել Ցեղասպանությունը

Յանա Ամելինա. «Միջազգային հանրությունը» համարձակություն չի ունենա ճանաչել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Համաշխարհային հանրության» կողմից Հայոց ցեղասպանության զանգվածային ճանաչում չի լինի: Դրան են միտված նաև Ֆրանսիայի վերջին իրադարձությունները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների սեկտորի ղեկավար Յանա Ամելինան: Ըստ նրա, դրա համար կան մի քանի պատճառներ: «Ակնհայտ է, որ այդպիսի ճանաչումը քաղաքական, այլ ոչ թե իրավական քայլ է, յուրատիպ քաղաքական դեկլարացիա, որը պարտավորեցնող է: Շատ պետություններ պատրաստ չեն նման քայլի, քանի որ դա կփչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, որի կշիռը միջազգային արենայում ավելին է, քան Հայաստանինը: Խնդիր է առաջանում նաև այն ժամանակվա իրադարձությունները մեր օրերի իրավական սահմանումներով բնորոշելու իրավասության մասին: Իզուր չէ չերկեսների, չեչենների և Հյուսիսային Կովկասի մյուս ժողովրդների նկատմամբ «ցեղասպանության» թեման այդքան ակտիվորեն շահարկվում Ռուսաստանի թշնամիների կողմից: Մոտ ապագայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը կմնա որոշիչ»,-ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---