Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի իշխանությունները միշտ չեն կարողանա «փակել» ամերիկացի օրենսդիրների բերանը

Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի իշխանությունները միշտ չեն կարողանա «փակել» ամերիկացի օրենսդիրների բերանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ ամենաթողության շնորհիվ, Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցելը արդեն որպես այդպիսին է ընդունում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով Ստամբուլում արված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնի հայտարարությունը այն մասին, որ Հայոց ցեղասպանության օրինագիծը «ԱՄՆ արտաքին քաղաքականության այս տարվա օրակարգում չի լինելու»:

Ինչպես ընդգծել է Արամ Համբարյանը, «արտահանելով» խոսքի ազատությունը սահմանափակող թուրքական ՔՕ 301 հոդվածը, թուրքական իշխանությունները կարծում են, որ կկարողանան շարունակել ամերկացի օրենսդիրների վախեցնելու և կաշառելու քաղաքականությունը: Բարեբախտաբար ոչ Էրդողանը, ոչ Դավութօղլուն, ոչ էլ Քլինթոնը ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության իրավունք չունեն: «Իսկ ամերիկացիների կողմից ընտրված ներկայացուցիչները իրավունք ունեն անտեսելու արտաքին ճնշումը, պաշտպանել ամերիկյան արժեքներ և արտահայտել ամերիկացիների կարծիքները` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմամ մջոցով»,-ասել է Արամ Համարյանը:

Ստամբուլում «Սիրիայի բարեկմաներ» խմբի նիստին ներկա գտնվելու ժամանակ Հիլարի Քլինթոնը հանդիպել է Էրդողանին և Դավութօղուին, ովքեր հայտարարել են, որ «անհրաժեշտ է դադարեցնել ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին ԱՄՆ-ում հայկական օրինագծեր ներկայացնելը: Համաձայն թուրքական ԶԼՄ-ի, Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ «գիտի, որ այս հարցը ցավոտ է Թուրքիայի համար և հայտարարել է, որ այս տարի այդ հարցն օրակարգում չի լինելու»:

Մարտի 20-ին սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրելՀայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը:

Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---