«Եվրանեսթի» հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 28-29-ը Բրյուսելում

«Եվրանեսթի» հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 28-29-ը Բրյուսելում

PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստում որոշվել են հաջորդ նստաշրջանի անցկացման ժամկետն ու միջոցառումների ծրագիրը: Ըստ ընդունված որոշման, «Եվրանեսթի» հաջորդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 28-29-ը Բրյուսելում: «Եվրանեսթի» մշտական հանձնաժողովների նիստերը պետք է կայանան մինչ նստաշրջանի մեկնարկը:

Ադրբեջանցի պատգամավոր Ֆուադ Մուրադովը մասնակիցներին է ներկայացրել էներգետիկայի հանձնաժողովում քննարկման համար առաջարկված հարցերը: Ըստ նրա, այս տարի նախատեսվում է խորհրդաժողով հրավիրել, որտեղ կքննարկվեն էներգետիկ անվտանգության հարցերը: Բրյուսելում սեպտեմբերին տեղի կունենա փորձագիտական հանձնաժողովի նիստը, ասել է նա:

«Եվրանեսթի» ԽՎ սոցիալական կոմիտեի անդամներն առաջարկել են աշնանը անցկացնել երիտասարդների համաժողով, հայտնում է «Թրենդը»:

«Եվրանեսթի» ԽՎ երկրորդ նստաշրջանը աշխատանքը սկսել է երկուշաբթի օրը, Բաքվում: Նստաշրջանին մասնակցում են ԵՄ 60-հոգանոց պատվիրակությունը, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ու Հայաստանի 10-հոգանոց պատվիրակությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---