Ահարոն Ադիբեկյան. Հայաստանում ոչ ոք այնքան փող չունի, որպեսզի «գնի» ընտրությունները

Ահարոն Ադիբեկյան. Հայաստանում ոչ ոք այնքան փող չունի, որպեսզի «գնի» ընտրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում ոչ ոք այնքան փող չունի, որպեսզի «գնի» ընտրությունները, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: PanARMENIAN.Net գործակալության լրագրողի հետ զրույցում նա նկատել է, որ «ասում են ձայները վաճառվում են: Բոլորը, ում հարցնում ես, ասում են, որ ընտրաձայների կեսը վաճառվում է: 1 մլն 200 հազար ընտրողների կեսը 600 հազարն է»: Ադիբեկյանն առաջարկել է հաշվել` որքան գումար անհրաժեշտ կլինի, եթե յուրաքանչյուր ընտրողի տրվի մոտ 20 դոլար, այս գումարին ավելացնել նաև ընտրակաշառք բաժանող մարդկանց տրվող գումարը: «Ո՞վ ունի այդքան գումար, ցույց տվեք»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ինչու հատկապես 1 200 հազար ընտրող, եթե համաձայն պաշտոնական տվյալների նրանց քանակը մոտ 2.7 մլն է, Ադիբեկյանը պատասխանել է. «Դա կեղծիք է: Այդքան գրանցված է, սակայն մենք այդքան ընտրող ներկայումս չունենք: Լավագույն դեպքում նրանց քանակը 2 մլն է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---